Մեր մասին

Մտածողությունը` գործունեություն է: Նորը` ձևի համադրումն է բովանդակության հետ: Անտաղանդ մարդ գոյություն չունի: Սոցիալականը առաջնային է. Այն չի ենթարկվում որևէ այլ բանի: Կարելի է սովորել մտածել: Շատերը կարծում են, թե մտածում են, սակայն, իրականում մեկ այլ բան են անում: Մարդկային լեզուն կարող է ինչպես օգնել, այնպես էլ խոչընդոտել: Արարքը` համարձակություն է: Բարբառելը` արարք է:

Մենք առաջարկում ենք մի մեթոդաբանություն, որը թույլ կտա ինքնուրույն նույնականացնել, գնահատել ու վերլուծել սեփական խնդիրները, գտնել դրանց լուծումներն ու առաջարկել զարգացման հնարավոր ուղղությունները:

Մեր ցանկացած խաղի կամ սեմինարի արդյունքը անկրկնելի է ու եզակի:

Մենք առաջարկում ենք`

Մասնակցություն կրեատիվ սեմինարին, 10-20 անահատական կամ խմբային աշխատանք, յուրաքանչյուրը 4-8 ժամ տևողությամբ: Պարապմունքների քանակը պայմանավորված է տվյալ խմբի կամ անհատի կողմից մեթոդի յուրացման արագությամբ:

Լայնամասշտաբ կրեատիվ խաղեր, 2-8 օր տևողությամբ և 15-150 մասնակիցների կազմով: Այն առաջարկվում է տարբեր կազմակերպություններին:

Արդյունքում դուք ստանում եք`

Անհատները`

  • Անձնային ինտելեկտուալ զարգացում
  • Առաջնորդելու կարողությունների աճ
  • Հիմնախնդիրների վերլուծության ու հանգուցալուծման նոր մեթոդաբանություն

Կազմակերպությունները`

Ռազմավարական զարգացում, գործունեության, կառուցվածքի, մարքեթինգային ռազմավարությունների, մարդկային ռեսուրսի ու գործունեության խթանման համակարգի օպտիմալացում, ցանցային ու գործընկերային կառույցների ընդլայնում: Հնարավոր է նաև գործառնական ծրագրերի մշակումը, եթե պատվիրատուն ցանկանա:

Առանցքային բառերը`

Մտագործունեություն, ռեֆլեկսիա, կրեացիա, հիմնախնդրայնացում (проблематизация),
առարկայազերծում, ձև:

  • May 2024
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031